Որոնում

331

Սրբությունդ անհուն, անսահման է, անբիծ,
Ակնթարթն էլ Քեզ հետ անչափ թանկ է ինձ,
Սրբում ես աչքերիցս թուլության արցունքներս,
Կենդանի հավատքով լցնում սիրտը իմ:
Ես փափագում եմ ողջ սրտով պաշտել Քեզ, Տեր,
Դու հեռացրել ես ինձանից
Բոլոր վախերն ու կասկածները իմ:
Քե՛զ, իմ Սուրբ Աստվա՛ծ, երկրպագում եմ,
Տե՜ր, ինձ էլ վերցրո՛ւ Քո սրբության մեջ:
Ջերմացրո՛ւ սիրտն իմ, զորություն շնորհի՛ր.
Քո սուրբ սերն ինձ համար թանկ է ամեն ինչից: