Որոնում

332

1.Ղովտի նման այսօր ես էլ նեղվում եմ, հուզվում,
Ծով արցունքիս կոհակներում լողում եմ, սուզվում:
Տես, կենդանի դիակներ են շուրջս ամենուր,
Քեզ եմ սպասում, իմ Տեր Հիսուս, Դու տուր ինձ մի լուր:
           
Արի, Հիսուս, քաղցր իմ Տեր, չեմ դիմանում,
Սիրտս հալվեց, հոգիս մաշվեց, տես` ինչ եմ լինում:
Արի, Հիսուս, քաղցր իմ Տեր, չեմ դիմանում,
Սիրտս հալվեց, մաշվեց, տես` ինչ եմ լինում:

 2. Աղաչում եմ, օրհնյալ Տերս, դարձի բեր նրանց
   Եվ հոգովդ կենդանացրու, չմնան մեռած,
   Հանիր նրանց այդ վիճակից՝ ապրեն   սրբությամբ
   Ու քեզ պաշտեն հոգով, սրտով և ճշմարտությամբ: