Որոնում

334

1.Հոգնած՝ ունայն և սին կյանքից,
Հոգնած՝ ես ինքս ինձանից,
Բեռն մեղքերի ուսերիս վրա,
Տեր, Քեզ մոտ ես եկա:

    Հիսուս, թշվառ հոգիս
    Քեզնով գտավ հանգիստ,
    Դու ինձ սովորեցրիր՝
    Խոնարհ և հեզ եղիր,
    Իմ քաղցր լուծն
    Ու բեռը թեթև կրիր:

2.Էլ չեմ կարող ես ետ դառնալ,
Տեր, առանց Քեզ ինչպե՞ս մնամ,
Դու Լույս, Դու Սեր, Դու Կյանք ես, Տեր,
Կյանք ես Դու, Տեր, կյանք՝ հավիտյան: