Որոնում

336

1.Տեր, չկա ուրիշ անուն
Երկրի վրա, թե երկնքում,
Չկա ուրիշ անուն սանդարամետներում:
Քո օրհնյալ անվան առջև
Պիտի ծալվեն բոլոր ծնկները,
Եւ դավանի ամեն լեզու՝ Դու ես Տերը:

Իմ Տերն ես, իմ Տերն ես,
Իմ Աստվածն ես և իմ Տերն ես,
Իմ Փրկիչն ես, օրհնյալ Տեր Հիսուս:

2.Երկիր եկար Դու, խաչվեցիր,
Մեր մեղքերից մեզ փրկեցիր,
Քո արյունով մեզ լվացիր ու մաքրեցիր:
Մենք, որ մեղքին գերի էինք,
Հիմա դարձանք Աստծո որդիք
Եվ ունենք տուն, տուն երկնքում՝
                        մեր Հոր գրկում: