Որոնում

340

1. Հիսուս, Դու ես իմ սերը հավիտյան,
Դու ես հոգուս ընկերը անբաժան,
Քեզ եմ հանձնել իմ կյանքը հավիտյան,
Քեզ սիրող Քո եղբայրն եմ անարժան։

2. Ահա գահիդ առջև եմ, Աստված իմ,
Տուր,որ Քեզ նման  սիրեմ բոլորին։
Ապրիր իմ մեջ Քո կյանքով հաղթական,
Ինձ դարձրու զինվորդ մարտական։

3. Առանց Քեզ կյանքս փուչ է, սիրելիս,
Խնդրում եմ, Տեր, ինձ օգնիր երգելիս,
Խոսքդ լինի միշտ ինձնից անբաժան,
Հոգով լցրու, թեկուզ եմ անարժան։

4. Կյանքս քեզ համար  լինի հաճելի,
Կյանք ունենամ ես և էլ ավելի,
Երբ կանչես ինձ՝ ապրելու կյանք ազատ,
Ասեմ` գալիս եմ, եղբայր հարազատ։