Որոնում

341

1. Խավարից Տերն ինձ կանչեց
Ու կույր աչքերիս հպվեց,
Կապանքներից ինձ ազատեց,
Նոր կյանք և հույս պարգևեց։

Հրաշալի Տեր, Քո սերն անսահման է,
Արյանդ զորությունն անվախճան է,
Պիտ երգեմ ու գովեմ Քեզ հավիտյան:
Քանի դեռ ես շնչում եմ,
Քանի դեռ կենդանի եմ,
Քո անունը կբարձրացնեմ։

2. Սուգս ցնծության փոխեցիր,
Ցավերս Դու բուժեցիր:
Ծանր բեռներս Դու վերցրիր,
Ծարավ հոգիս հագեցրիր։