Որոնում

342

1. Պանդուխտներ ենք թափառական
Եվ հոս՝ օտար, և հոս՝ օտար,
Աշխարհ մեզի երբեք հանգիստ
Չխոստանար, չխոստանար։
Երկնքի մեջ կա ցնծություն,
Խաղաղություն, խաղաղություն,
Հոգով բեղուն, հավետ պայծառ,
Հավետ սիրուն, հավետ սիրուն։

Հոն է մեր տուն, հոն է մեր տուն,
Տունը մեր վերն է, մնայուն,
Հոն է մեր տուն, հոն է մեր տուն,
Հավետ պայծառ, հավետ սիրուն։

2. Հոն է մեր տուն, ուր կմեկնին
Սուրբերն համայն, սուրբերն համայն,
Ուր կկազմին մեկ ընտանիք
Արքունական, արքունական։
Ազատ ամեն չարյաց դաժան
Նետերեն բյուր, նետերեն բյուր,
Հոն, ուր Կենաց գետ կհոսի
Վճիտ, մաքուր ։ (2)

3. Հոն է մեր տուն, ուր ոսկեղեն
Քաղաքն ամբողջ, քաղաքն ամբողջ
Կշողշողա Մեծ Արքային
Սիրովն անվերջ, սիրովն անվերջ։
Ուր սերովբեք անդուլ կերգեն
Զմայլահար, զմայլահար՝
Ի տես անբիծ, անեղծ հարսին
Հմայքն անճառ, հմայքն անճառ։

4. Հոն է մեր տուն, անշարժ վեմին
Վրա հաստատուն, վրա հաստատուն,
Հոն, ուր բնավ խոնջանք չկա
Ընտրյալ մարդուն, ընտրյալ մարդուն։
Ուր բնության ակունքներեն
Բխի բերկրանք, բխի բերկրանք
Ու պաշտվի Բարձրյալ Աստված
Հոգով համակ, հոգով համակ։

5. Երկինքն է մեր հայրենիքը,
Հազար դրախտ, հազար դրախտ,
Հազար երանգ, ծառ ու ծաղկունք
Եդեմազարդ, եդեմազարդ։
Բյուր թռչնոց ու հրեշտակաց հետ
Տալով ողջույն, տալով ողջույն,
Կգեղգեղեն անմահությունը
Սուրբերուն ու սուրբերուն:

Վերն է մեր տուն, վերն է մեր տուն,
Տունը մեր վերն է, մնայուն,
Վերն է մեր տուն, վերն է մեր տուն,
            Հավետ պայծառ, հավետ սիրուն։