Որոնում

344

1. Չարը մեզ գերի տարավ ահով ու մեղքով,
Բայց Տեր Աստվածն Իր զորավոր ձեռքով
Եվ Իր սուրբ Գառնուկի մաքուր արյունով
Գերեց ու մեզ ազատեց:
Աստծո Գառնուկի մաքուր արյունով
Խաչի վրա Նա մեզ մահից ազատեց
Եվ Իր սուրբ Գառնուկի մաքուր արյունով
Գերեց ու մեզ ազատեց:

     Ալելուիա, ալելուիա,
     Փա՜ռք Քեզ, Աստված, Գառնուկի համար:

2. Մենք՝ բոլորս, կորած ոչխարներ էինք,
Բայց Նա Փրկության ճամփան մեզ ցույց տվեց
Եվ Իր սուրբ Գառնուկի մաքուր արյունով
Գերեց ու մեզ ազատեց:
Քրիստոս երեք օր գերեզմանում մնաց,
Որ մենք հավիտյանս հավիտենից ապրենք,
Եվ Իր սուրբ Գառնուկի մաքուր արյունով
Գերեց ու մեզ ազատեց: