Որոնում

348

1. Զարմանալի գաղտնիք կա Քո սիրո մեջ,
Որ այս տկար մտքիս երբեք չի հասնում:
Քեզ մատնողին նույնպես առար սիրուդ մեջ,
Հրաշք սերդ ինչե˜ր, ինչե˜ր չի անում:

Հրաշք սեր է սերդ, Հիսուս, սիրելիս,
Անհուն է ու աստվածային, պաշտելիս:
Անմեկնելի սեր է սերդ իսկապես,                           
Թշնամուդ հետ, ով մարդ, սերդ ո՞նց կապես:

2. Ճանաչելով Քեզ մատնողին` սիրեցիր,
Նրան նույնիսկ Դու աշակերտ կարգեցիր:
Ուղարկեցիր նրան` դևեր հանելու,
Գանձանակն էլ` միշտ իրեն մոտ պահելու: