Որոնում

35

     Էլմ. 376, ՀԵ 393
1. Երբ հնչե մեծ փողն վերջին,
Արձագանքեն երկիր, երկին,
Երբ կյանքիս րոպեք, ժամեր աստ սպառին,
Երբ ծագե մեծ արշալույս,
Եվ սուրբք համայն ի մի խմբվին,
Հայնժամ ես պիտ միանամ այն սուրբ խմբին։
Հայնժամ ես պիտ միանամ այն (4)
Սուրբ խմբին։

2. Լուսափայլ առավոտյան,
Երբ մեռյալներն հառնեն համայն,
Երբ բոլոր արդարք իրենց վարձքն ստանան,
Երբ ընտրյալ անմահ հոգիք
Շրջապատեն իրենց Արքան,
Ես էլ պիտ լինեմ խմբում այն սրբազան։
Ես էլ պիտ լինեմ խմբում այն (4)
Սրբազան։

3. Իմ բոլոր կյանք Քեզ պիտ տամ,
Հիսուս Փրկիչ, Դուն իմ Արքան,
Թող պատմե Քու սերդ լեզուն իմ անարժան,
Քեզ համար ապրեմ, խորհեմ, խոսեմ,
Գործեմ ես հարաժամ
Եվ ապա այն սուրբ խմբին գամ, միանամ։
Եվ ապա այն սուրբ խմբին գամ (4)
Միանամ։

4. Տե՛ր, իմս ես Դու հավիտյան,
Եվ ես էլ Քոնն եմ հարաժամ,
Ա՜խ, ցանկամ Քեզ մոտ ըլլալ հար, անբաժան,
Ցավք, հաճույք, հառաչք, ժպիտ,
Ինչ որ լինի միշտ իմ բաժին,
Գոհ եմ միշտ, երբ այն խմբին պիտ միանամ:
Գոհ եմ միշտ, երբ այն խմբին պիտ (4)
Միանամ: