Որոնում

350

1. Այսօր ուրախության օր է,
Քանզի մեր Տերը ներկա է,
Եկե՛ք գովենք մեր երգերով
Եվ չտարվենք մեր հոգսերով։

     Ո՜վ դուք, բոլոր սուրբեր, եկե՛ք,
     Ձեր աչքերը վեր բարձրացրե՛ք
     Ու նայեցեք Աստծո Գառին`
     Խավարը ցրող Լույսին։
     Ահա՛ մեր լույսը։ (4)

2. Դո՛ւ, որ հեռու ես Հիսուսից,
Հուսահատված ես քո կյանքից,
Հիմա արի ու ընդունիր
Եվ ուրախության մեջ մտի՛ր։

3. Այսօր ուրախության օր է,
Մեկը մեղքից փրկվում է:
Երկնքում հրեշտակներն բոլոր
Ցնծում, երգում են բերկրանքով։