Որոնում

351

1. Երկնային լույս է ծագել,
Իմ հոգու մեջ ճաճանչել,
Քանզի Քրիստոս իմ մեջ է բնակվում։
Կյանքիս շավիղների մեջ
Հիսուս իմ Լույսն է անշեջ:
Ալելուիա, փառք Նրա սուրբ անվան։

Փրկիչս ինձ պաշտպանում,
Միշտ հաղթական է անում,
Երկնային շատ խոստումներ պարգևում։
Հիմա այնպես  ուրախ եմ,
Անդադար գոհանում եմ Աստծուց։

2. Այժմ հոգուս կերակուրը,
Նաև իմ կյանքի ջուրը,
Հիսուսն է ինձ պարգևում, ալելուիա։
Իր արյունով լվացել
Եվ պսակով զարդարել,
Դեպի երկինք է Նա ինձ ուղղել։

3. Թող ամեն լքված հոգի
Այս առիթից օգտվի,
Հիսուսի խաչի մոտ գա ու փրկվի
Եվ դժոխքից ազատված՝
Արժանանա նոր կյանքի,
Աստծո Արքայությունը ժառանգի։