Որոնում

352

1. Ինչ մութ էր գիշերն, որ պատած էր հոգիս,
Ինչ խոր էր տառապանքն իմ Փրկչիս,
Երբ որ անցավ հոգվույս ալեկոծ ծովեն,
Ցրվեց խավարն ու սիրտս ըրավ շեն:

          Մինչև Գողգոթա գնաց ինծի համար,
          Ինծի համար, ինծի համար,
          Մինչև Գողգոթա գնաց ինծի համար,
          Մեռավ, որ ինձ կյանք տար:

2. Մեղքիս տակ դողալով՝ ընկա ոտքերուն,
Անծանոթ էր ինձ ձրի փրկություն,
Հուզիչ ձայն մը ըսավ. <<Փարատե՛ վախերդ,
Հիսուս ներեց բոլոր քո մեղքերդ>>:

3. Հիանալի սեր մ՛էր Հիսուս ցույց տվավ,
Գահը թողելով՝ Գողգոթա եկավ,
Հնձանի մեջ կոխեց Ինքն առանձին,
Անհուն փա՜ռք սուրբ անվան իմ Փրկչին: