Որոնում

36

1. <<Մի վախենար երբեք,
Տես, քեզ հետ եմ Ես>>,-
Սա է Իմ ճրագը.
Մինչ ճամբորդ եմ ես։
Փայլում է ամպի մեջ
Իր խոստումն պայծառ.
<<Ահա Ես քեզ հետ եմ,
Չեմ թողնի, մի՛ վախենար>>։

Ո՛չ, Նա չի թողնի, (2)
Հիսուս Ինքը խոստացել է,
Որ ինձ մենակ չի թողնի։

2. Շուշանը թառամի,
Վարդի հոտն անցնի,
Արեւն էլ խավարի,
Բայց սա հաստատ է:
Տեր Հիսուսն ինձ մոտ է,
Նա իմ արեւն է,
Նա ինձ խոստացել է,
Որ ինձ մենակ չի թողնի։

3. Թեեւ շավիղ մութ է,
Փոթորիկը՝ խիստ,
Ականջիս հնչում է.
<<Քեզ հետ եմ, որդիս>>։
Երկնքում կտեսնեմ
Տեր Հիսուսին ես
Եվ ցնծալով կերգեմ՝
Նա ինձ մենակ չթողեց։