Որոնում

369

1. Դուք գիտե՞ք, թե հիմա ում եմ ես շատ սիրում,
Դուք գիտե՞ք, թե հիմա ում եմ ես աղոթում:
Ես ունեմ Տեր Հիսուս, մեծ Փրկիչ ինձ համար
Եվ սիրտս լիովին նվիրել եմ Նրան։

Տեր Հիսուս, Տեր Հիսուս,                   
Աղաչում եմ, Փրկիչ,
Ինձ պահիր թևիդ տակ,
Խնդրում եմ ողորմիր։

2. Թողել եմ ես բոլոր աշխարհիկ գործերը,
Իմ առջև բացվել են հոգևոր դռները։
Ով փնտրի՝ կգտնի, թե սրտով ցանկանա,
Թակողին կբացվի, թե հոգով կամենա։

3. Ուր էլ որ մենք լինենք, Տերը մեզ կտեսնի,
Ինչ էլ որ մենք խոսենք, Հիսուսը կլսի,
Իսկ եթե սխալվենք ու շեղվենք Իր ճամփից,
Հավատով աղոթենք՝ ներում կպարգևի։