Որոնում

370

1. <<Հիսուս, եկուր, Փրկիչ եկուր,
Ամեն, եկուր>>,- կըսե հարսը։
Ահա ամպերով կուգա, Որ Էր                 
Եվ Որ Է, և որ պիտի գա։

Ճերմակ հանդերձ տվել ես,
Նարդոս յուղով օծել ես,
Ոսկե զարդով զարդարել,
Հիսուս, Քեզ համար։

2. Այսպես կըսե. <<Հարս իմ, քույրս,
Պատրաստ կեցիր, ահա կուգամ:
Քեզ իմ քովս կառնեմ, կօրհնեմ
Հավետ իմ արոտի անուշ հոտ>>։

3. <<Դու տնկել ես, հոգացել ես,
Երկնային ցողով ջրել ես,
Դու ես միայն հոգուս Փեսան, Հիսուս,
Եվ ես հարս` Քեզ արժանի>>։