Որոնում

374

1. Տիրոջ առջև խոստացա,
Որ Տիրոջը ծառայեմ,
Հավերժ հետևից քայլեմ։

Նեղ դռնով է իմ ճամփան`
Փուշ ու քար և նեղություն,
Որ տանում է փրկության,
Դեպի կյանքը հավիտյան։

2.Ու երբ փշերը ծակեն,
Չարի նետերը խոցեն,
Գիտեմ` ինչ պետք է անեմ։

Նայեմ աչքերիդ բարի,
Նայեմ ու ոչինչ չասեմ,
Նայեմ ու մխիթարվեմ,
Քանզի ամենը գիտես։

3. Պատվիրեցիր միշտ ներել,
Անգամ թշնամուն սիրել,
Նրա համար աղոթել։

Առանց Տիրոջ տկար եմ,
Առանց Տիրոջ ես չկամ,
Առանց Տիրոջ անզոր եմ,
Իմ ջանքերը իզուր են։

4. Խոստացար տուն պատրաստել
Եւ զավակներիդ տանել,
Հավերժ սիրուդ մեջ պահել։

Միմիայն Հիսուսով է,
Միմիայն Հիսուսի հետ,
Միմիայն Հիսուսի մեջ՝
Հաղթությունը փառահեղ։

5. Փառաբանենք Հիսուսին,
Ապավենին ու Վեմին,
Կենաց Հացին ու Լույսին։

Եղբայրներ, դուք գործեցեք,
Տիրոջ խոսքը տարածեք,
Իմ քույրեր, դուք աղոթեք
Եվ Տիրոջ Հոգով լցվեք։