Որոնում

375

1. Փրկիչ սիրելի, երբ ինձ մոտեցար,
Սուրբ Հոգու կրակ սրտումս վառեցիր,
Թող այդ կրակը վառվի հավիտյան,
Մաքրիր ախտերից, լինեմ Քեզ արժան։
Որքան ծարավ եմ Քո կենաց ջրին
Եվ ինձ կյանք տվող անուշ խոսքերիդ:

2. Տեր, Դու լավ գիտես սրտիս փափագը,
Որ նորից լսեմ քնքուշ Քո ձայնը,
Էլ մի ուշանա, շուտով այցելիր,
Լոկ մի բառ ասա, ինձ մխիթարիր։
Քո խոսքն է, որ ինձ միշտ կյանք է տալիս
Եվ լույս է վառում իմ ճանապարհին։

3. Կուզեմ բնակվել Քո Սուրբ Խորանում,
Սուրբ կյանքով ապրել միշտ ես պատվիրում:
Ոչ մեկի կորուստ Դու չես ցանկանում,
Ապաշխարության դռներ ես բացում։
Ով որ այդ դռնով կուզի մտնել ներս,
Նա կյանք կունենա հավիտենապես։