Որոնում

377

1. Բլրո մը վրա հեռի, իբր նշան ամոթի,
Կանգնած էր խաչ մը անհարթ ու հին,
Կսիրեմ այն խաչն, զի վասն մեղաց աշխարհի
Հոն մեռավ Փրկիչ մեր սիրելի։

Պիտ փարիմ ես այն հին, հին խաչին,
Մինչև վար դնեմ իմ հաղթանակ:
Պիտ կառչիմ ես անհարթ այն խաչին,
Մինչև որ փոխարեն առնեմ թագ։

2. Թեև հին խաչն ունի բիծեր սուրբ արյունի,
Գեղեցիկ կերևնա իմ աչքին,
Զի Հիսուս անոր վրա կրեց ցավ ու դառն մահ,
Որ ներում, սրբացում տա սրտիս։

3. Ոհ, այն խաչն անհարթ, հին, անարգանքն աշխարհի,
Հրապույր մը ունի ինծի համար,
Զի Աստծո Գառը, թողելով փառքն երկնքին,
Կրեց զայն բլրակին վրա խավար։

4. Հին խաչին փարիմ պիտ սիրով մը ճշմարիտ,
Անարգանքն ալ կրեմ հրճվանքով,
Զի օր մը պիտ կանչվիմ հեռավոր այն տունն իմ,
Փառաց մեջ, հավիտյան Փրկչիս քով։