Որոնում

380

       ЕГВ 434, ПВ 702
1. Հոգնած հոգիս հանգիստ գտավ
Կեսօրվա խիստ տոթին,
Խնձորենու տակ երբ մտավ
Սարոնի պարտեզում:
Մեղմիկ զեփյուռն երբ փայփայեց
Տոթակեզ իմ երես,
Քաղցր մրմունջով օրոր երգեց,
Քնեցի այնտեղ ես։

      Սարոնի պարտեզում,
      Այն երկնային վայրում,
      Ուր ծաղիկներն սեր են բուրում,
      Սարոնի պարտեզում։

2. Հոգուս տիրեց մի խինդ շատ մեծ
Պայծառ այն իրիկուն,
Երբ Նա սիրող բազուկն հպեց
Իմ թշվառ, խեղճ հոգուն։
Տեղի տվեց այնժամ խավարն
Սուրբ, կենաց պարզ լույսին,
Երբ բոցավառ Իր աչքերից
Հույս, լույս ինձ ցոլացին։

3. Մինչ ձախ ձեռքն էր գլխիս տակին,
Աջով Նա ինձ գրկեց,
Եվ բաբախեց սիրո հոգին,
Երբ կրծքին ինձ սեղմեց:
Նա ինձ, ինչպես կնիք անջինջ,
Դրոշմեց Իր Հոր սրտին,
Ուր սիրալիր բազկաց մեջ ջինջ
Շնչեմ Իր սերն անգին:

4. Երբ Նա կյանքն ինձ բաշխեց, շատ մեծ
Շնորհք, սեր թանկագին,
Զղջման արցունք, օ՜, շատ հեղեց
Վշտացյալ իմ հոգին։
Երբ Սուրբ սիրով Փրկիչը իմ
Շոյեց ինձ քնքշորեն,
Սիրուն լինել հավատարիմ`
Խոսք տվի մեղմորեն։