Որոնում

382

1. Ինչ գեղեցիկ է մեր Հայաստանը,
Որքան ուրախ ենք մենք,
Քրիստոսի սերը, հավատն ու հույսը
Առատ տրվում են մեզ։

2. Ինչ կենարար են ջերմ քարոզները՝
Իմաստություն հագած,
Ինչ սքանչելի են վառ աղոթքները՝
Հոգու կրակով լցված։

3. Ինչ հաճելի են սուրբ սաղմոսները՝
Սրտի խորքից բխած,
Ինչ հրաշալի է այցելությունը՝
Աստծո Հոգուց իջած։

4. Ինչո՞ւ ես տխուր, ինչո՞ւ ես տրտմած,
Դուռը բաց է, հայ ազգ,
Տերը կանչում է, քեզ շատ սիրում է,
Շտապիր դառնալ Նրան։

5. Քո հանցանքները, ծանր մեղքերը
Նա խաչի վրա կրեց,
Ներեց մեղքերդ, կրեց ցավերդ,
Որ զորությամբ աճես։

6. Վեհ Արարատը, Նոյի տապանը
Տերը քեզ նվիրեց,
Առաքյալներին Իր սուրբ ձեռքերով
Քեզ առաջնորդ կարգեց։

7. Լուսափայլ Քրիստոս, Դու ես մեր կյանքը,
Միակ հույսն ես հայոց,
Լսիր հայ ազգիս, տառապած ազգիս
Ներիր, սրբիր, փրկիր։