Որոնում

383

1. Տե՜ր, լքված սիրտն իմ տխուր,
Բնությամբ՝ թույլ, անզոր,
Սրբության է ձգտում:
Տե՜ր, սովորեցրու ինձ ապրել,
Ապրել կյանք հավատի,
Ապրել կյանք Քո սիրո։

Տե՜ր, ճնճղուկներ կերակրող Տեր,
Սովորեցրու ինձ տեսնել,
Երգել ալելուիաներ
Իմ սրտի մեջ՝ միայն Քեզ։

2. Տեր, փոքր է սիրտն իմ անհագ,
Խիստ ծարավ, ուժասպառ,
Օգնության միշտ կարոտ:
Տեր, ո՞վ է անձն այն արդյոք,
Որ կամքիդ համեմատ
Միշտ լինի ինձ օգնող։

Տեր, դաշտի շուշանների պես,
Սովորեցրու հոգ չանել,
Այլ երգել օվսաննաներ,
Իմ սրտի մեջ միայն քեզ։