Որոնում

384

      Էլմ. 709, ՀԵ 369 
1. Որդյա՛կ, գնա այգիս գործե,
Թող ճակատդ քրտնե,
Մինչ ցերեկ է, աշխատե,
Երջանիկ ըլլաս պիտի։
Ջա՛նք թափե մեջն այգիիս,
Վերջը կվարձատրվիս։

2. Միածինս ալ երկնքեն
Այս խավար աշխարհն իջավ,
Այգիիս մեջ վեհորեն
Նա Իր կյանք փրկանք տվավ։
Ջա՛նք թափե մեջն այգիիս,
Որ շատ հոգիներ շահիս։

3. Նախատեն երբ թշնամիք,
Դուն այսօր մի վշտանա,
Չերևնան այլ արգասիք,
Հավատքեդ մի՛ թուլանա։
Ջա՛նք թափե մեջն այգիիս,
Որ պսակ դու ընդունիս։

4. Որդյա՛կ, գնա այգիս գործե,
Առիթդ մի՛ փախցնե,
Քա՛ջ եղիր, ժիր աշխատե՛,
Շուտ կանցնեն նեղություններ։
Ջա՛նք թափե մեջն այգիիս,
Հավիտյան պիտ օրհնվիս։