Որոնում

387

       ՀԵ 416, Էլմ. 640 
1. Ուրախ սրտով կպաշտենք Քեզ,
Փառաց Աստված, սիրո Տեր,
Սրտերն բացվին ծաղիկներ զերթ
Առջև Արեգակին սեր:
Մեղաց ամպեր, թախիծ հալին,
Մութ կասկածներ անհետին,
Տվիչն երջանկության անցյալ
Լեցուց լույսով մեզ անշեջ:

2. Ձեռացդ գործերն, աշխարհն համայն
Քեզ բոլորե փառաբան
Աստղեր, հրեշտակք շուրջդ տան ձայն
Կեդրոնն անվերջ օրհնության:
Դաշտեր, պուրակք, լեռներ, ձորեր,
Նախշուն մարգեր, հուզված ծով,
Երգող թռչնի, ծիծղուն ակեր
Կոչ տան մեզ ցնծալ Քեզմով:

3. Ստեղծիչն ես ու քավիչն ալ
Հավետ օրհնող և օրհնյալ,
Կյանքի խինդին ակն աղբյուրն հար
Հանգստավայրն մեր վերջին:
Հայր մեր, Քրիստոս, մեր մեծ եղբայր
Սիրով ապրողն քուկդ իրավ,
Սորվեցուր մեզ սիրել զիրար
Վերցուր մեզ երկնի ցնծման:

4. Միացեք մեծ երգչախումբին
Առավոտյան աստղերուն,
Սիրո Հայրն տիրե վրա մեր,
Կապե եղբայրության սեր:
Օ՜ն, առա՛ջ երգով ցնծության
Պայքարի մեջ հաղթական,
Ռահվիրաց երգն ուրախ երկնի
Ցնծության երգն արևի: