Որոնում

388

      Էլմ 529 
1. Գեթսեմանի մեջ առանձին
Աղոթք ըրավ Հիսուս.
Մինչև մրուրն դառն բաժակին
Քամեց Նա իմ սիրույս։

     Ինձի համար հյուծվեց Ան առանձին,
     Փրկեց մարդիկ արյամբ անգին,
     Խաչն ելավ ու մեռավ հոն առանձին։

2. Պիղատոսի դեմ առանձին
Կեցավ Փրկիչն Աստված,
Փուշե պսակ կրեց գլխին՝
Ամեն մարդե լքված։

3. Խաչը ելավ Նա առանձին,
Որ կյանք տա ուրիշին,
Աստված, մարդիկ զԱյն թողուցին,
Բայց Նա մեռավ արի:

4. Կրնա՞ս մերժել սերն աննման,
Չանսալ Իր պահանջին,
Հանձնե Իրեն ինքզինքդ լըման,
Չըլլա թող առանձին։