Որոնում

392

1. Տե՜ր Դու գերհզոր,
Ե՛կ, բնակվիր սրտիս մեջ նոր,
Օծի՛ր ինձ Քո սիրո շնորհքով
Եվ Սուրբ Հոգուդ զորությունով:

2. Դու սեր ես բխող
Եվ ինձ համար` Հայր փառավոր:
Ոչինչ եմ ես, Տե՜ր, առանց Քեզ,
Ես վայր կընկնեմ, թե ինձ չօգնես:

3. Քո կամքն է բարի
Եվ երկնքում, և երկրի վրա,
Աստծո սիրո անմար լույսով
Ես կքայլեմ Տեր Հիսուսով: