Որոնում

393

1. Վիրավորեցի եթե մեկին այսօր
Կամ պատճառ եղա ոտքերու մոլոր
Ու քալեցի իմ ճամբաս կամակոր,
Տեր իմ, ներե, Տեր իմ, ներե։                     

2. Եթե խոսեցա պարապ խոսքեր ես,
Եթե վշտյալեն դարձուցի երես,
Չըլլա տանջվիմ այս արածներես,
Տեր իմ, ներե, Տեր իմ, ներե։

3. Եթե վարվեցա ես պաղ ու անվայել,
Եթե ուզեցա Քովդ հանգիստ վայլել,
Մինչ գործս էր Քու բերդդ պաշտպանել,        
Տեր իմ, ներե, Տեր իմ, ներե։

4. Ներե մեղքերս, որ խոստովանեցա,
Նաև մեղքերս, որ չեմ տեսներ ես,
Ուղղե, սիրե ու պահե զիս հիմա,
Տեր իմ, ներե, Տեր իմ, ներե։