Որոնում

394

1. Որքան գեղեցիկ են այսօր
Այս ծաղիկները երկուսով,
Հիսուսն է կապել Իր սիրով
Այս վառ ծաղիկներին բույրով:

Մնում է ասել՝ Տերն օրհնի ձեզ,
Հավետ լինեք դուք Հիսուսի հետ,
Ինչ դժվարության, որ հանդիպեք,
Եղեք միայն Հիսուսի հետ։

2. Հարսը գեղեցիկ է փեսայով,
Ինչպես եկեղեցին՝ Հիսուսով,
Փեսան ուրախ է իր հարսով,
Ինչպես Հիսուսը՝ մեզանով։

3. Կանաչ արահետ է բացել
Հիսուսն Իր թափած արյունով,
Ուրախությամբ այդ կյանքն ապրել՝
Գոհությունով և փառք տալով։