Որոնում

398

1. Տե՜ր, տո՛ւր ինձ այն հոգին,
Որով Հայր Աստծուն հնազանդվեցիր,
Տե՜ր, տո՛ւր ինձ այն հոգին,
Որով դեպի խաչ Դու գնացիր։

    Ես ինչպե՞ս անեմ, որ Քեզ նմանվեմ,
    Ո՜վ Հիսուս Քրիստոս, իմ Տեր,
    Սուրբ խոսքովդ մաքրի՛ր իմ հոգին,
    Ամենակարող Տեր։

2. Տե՜ր, տո՛ւր ինձ այն հոգին,
Որով հոգիներ Դու շահեցիր,
Տե՜ր, տո՛ւր ինձ այն հոգին,
Որով աշխարհին Դու հաղթեցիր։

3. Տե՜ր, տո՛ւր ինձ այն հոգին,
Որով մեղավորը սիրեցիր,
Տե՜ր, տո՛ւր ինձ այն հոգին,
Որով մարդկությանը ներեցիր։

    «Ուստի, ամեն ինչ, որ կամենում եք,
    Թե ձեզ անեն մարդիկ,
    Այնպես էլ դուք արեք նրանց,
    Այնպես արեք նրանց»: