Որոնում

401

1. Ես շատ եմ Քեզ վշտացրել
Եվ անհնազանդ եղել,
Բայց Դու ինձ միշտ սիրել ես
Եվ ինձ միշտ ընդունել ես։

     Հիմա էլ մի՛ թողնիր, մի՛ հեռանար ինձնից,
     Հո՛ւյս իմ, հավա՛տք իմ, դու փրկությունն ես իմ,
     Ես մենակ եմ, լքված եմ,
     Ես ընկած եմ, խոցված եմ,
     Դու իմ միակ, իմ միակ հույսն ես, Տե՜ր։

2. Դու, Դու տանջվեցիր, իմ Տե՛ր,
Դու, Դու խաչվեցիր, իմ Տե՛ր,
Դու, Դու մեռար ինձ համար
Եվ փրկեցիր ինձ, ո՜վ Տեր։

3. Տե՜ր, լսիր ինձ՝ տկարիս,
Ների՜ր, ների՜ր ինձ՝ թշվառիս,
Այս անգամ էլ ընդունի՛ր
Քո անառակ զավակին։