Որոնում

404

     Էլմ. 555 
1. Խաչն է միշտ անսասան,
Ալելուիա, ալելուիա.
Հովեն չշարժիր ան,
Ալելուիա, ալելուիա։
Ատվեցավ աշխարհեն,
Փչեց հովն դժոխքեն,
Չսարսեց զայն հիմեն,
Ալելուիա վասն խաչին։

     Ալելուիա, ալելուիա,
     Ալելուիա վասն խաչին,
     Ալելուիա, ալելուիա,
     Պիտի չիյնա բնավ գետին։

2. Խաչն է միշտ անփոփոխ,
Ալելուիա, ալելուիա։
Գովենք Իր ուժն հաղթող,
Ալելուիա, ալելուիա։
Հոս Հայրն շնորհքով անբավ
Իրեն Որդին տվավ,
Որ քավություն բերավ,
Ալելուիա վասն խաչին։

3. Պարտքերս հոս վճարվեցան,
Ալելուիա, ալելուիա.
Մեր մեղքն առավ Տերն վրան,
Ալելուիա, ալելուիա.
Արդ խաչին շուրջ կեցած՝
Գովենք Տերն մեր զոհված,
Անմահ Արքան փառաց,
Ալելուիա վասն խաչին։