Որոնում

405

      ՀԵ 148, էլմ. 629 
1. Ո՜վ Սուրբ Հոգի, լույս երկնային,
Դուն իմ հոգիս լուսավորե,
Ցրե խավարն գիշերային
Եվ ցորեկվան պարզ լույս ծագե։

2. Ո՜վ Սուրբ Հոգի, հզոր Աստված,
Քու զորությամբ իմ սիրտս մաքրե,
Զի ներսիդիս ժողով մեղաց
Իշխանությամբ միշտ կտիրե։

3. Ո՜վ Սուրբ Հոգի Մխիթարիչ,
Տրտում հոգիս մխիթարե.
Սրտիս բոլոր վիշտ խոցոտիչ
Ուրախությամբ շուտ փարատե։

4. Ո՜վ Սուրբ Հոգի ամենազոր,
Իմ սիրտս մտիր և բնակե,
Վերցուր անկե կուռքերս բոլոր
Եվ հավիտյան հոն Դուն իշխե։