Որոնում

407

1. Վաղուց էիր, Հիսո՛ւս, ինձ ընտրել
Եվ խաչին ինձ համար գամվել,
Սուրբ Հոգովդ ինձ պահապանել,
Մեռած հոգիս դեպ Քեզ ուղղել:
      Բաց են դռները սրտիս,
      Այցելի՛ր, այցելի՛ր, Սուրբ Հոգի:
      Վառիր Հոգուդ կրակով,
      Այցելի՛ր, այցելի՛ր, Սուրբ Հոգի:
      Ճերմակաթույր աղավնի,
      Այցելի՛ր, այցելի՛ր, Սուրբ Հոգի:
      Մեղմ ու խաղաղ ջերմ քամի,
      Այցելի՛ր, այցելի՛ր, Սուրբ Հոգի:

2. Եկեք միաբան մենք ապրենք
Եվ իրարից չբաժանվենք,
Առաջ մեր մեղքերը տեսնենք,
Աստծո սիրով միմյանց սիրենք:
      Պենտեկոստե է այսօր,
      Այցելի՛ր, այցելի՛ր, Սուրբ Հոգի:
      Այսօր և այսուհետև
      Այցելի՛ր, այցելի՛ր, Սուրբ Հոգի:
      Հոգով լցվենք, զորանանք,
      Այցելի՛ր, այցելի՛ր, Սուրբ Հոգի:
      Աստծու սիրով քաղցրանանք,
      Այցելի՛ր, այցելի՛ր, Սուրբ Հոգի: