Որոնում

408

1. Տե՜ր, ի՜նչ գեղեցիկ ես, Տե՜ր, ի՜նչ հիանալի ես,
Տե՜ր, ի՜նչ գեղեցիկ ես, Քեզ կուզեմ երկրպագել։
Քո գեղեցկությունը, Տե՜ր, երբեք չպիտի մարի,
Քո սքանչությունը, Տե՜ր, հավիտյան պիտի փայլի։

2. Տե՜ր, ի՜նչ փառավոր ես, Տե՜ր, ի՜նչ հրաշալի ես,
Տե՜ր, ի՜նչ փառավոր ես, Քեզ կուզեմ երկրպագել:
Քո կարողությունը, Տե՜ր, երբեք չպիտի մարի,
Քո պայծառությունը, Տե՜ր, հավիտյան պիտի փայլի:

3. Տե՜ր, ի՜նչ պատվական ես, Տե՜ր, ի՜նչ սիրելի ես,
Տե՜ր, ի՜նչ պատվական ես, Քեզ կուզեմ երկրպագել:
Քո խաղաղությունը, Տե՜ր, երբեք չպիտի մարի,
Քո արդարությունը, Տե՜ր, հավիտյան պիտի փայլի: