Որոնում

409

1. Արդարացա Տեր Հիսուսով,
Ինձ համար թափված արյունով,
Հավատացի Նրա խոսքերին,
Որ կապրեմ ես էլ ավելի:
      Օ՜, երկնային արդարություն,
      Օ՜, երկնային ուրախություն,
      Օ՜, երկնային խաղաղություն,
      Տեր Հիսուսով հավերժություն:

2. Հավատացի Տեր Հիսուսին,
Նրա հրավերքին եմ սպասում,
Ճերմակաթույր հանդերձներով
Արդար խնջույքին եմ սպասում:
     Ու երկնային հարսանիքում
     Մաղթում են մեզ մեծ օրհնություն,
     Ու երկնային մեծ խնջույքում`
     Հարսին վայել արդարություն: