Որոնում

41

1. Հայր, ճամփադ ինձ սորվեցուր
Փորձության այս ժամանակն,
Այնպես անցնել ցուցուր,
Որ առնեմ կենաց պսակն։

Հաղթողին արմավենին
Հայնժամ տուր, որ ձեռքս առնիմ
Եվ սրբոց ու հրեշտակաց հետ
Ես նոր երգ երգեմ։

2. Սիրտս սիրով թող լեցնե
Երկնային սուրբ Աղավնին,
Չար կիրքերս դադրեցնե,
Որ հաղթեմ ամեն մեղքին։

3. Զիս խաղաղությամբ լեցուր,
Փոթորիկը հանդարտի,
Գանգատներս դադրեցուր,
Թող հոգիս սիրովդ հանգչի։

4. Հրամանովդ սուրբ հրեշտակներն
Բոլորտիքս բանակ դնեն,
Եվ վերեն սիրույդ աչքերն
Մինչև վերջը վրաս հսկեն։