Որոնում

414

1. Մարգարեներն ասացին
Փրկչի գալստյան մասին,
Թե՝ շուտով աշխարհ կգա,
Որ փրկի մարդկանց: (2)
Հիսուս պիտի կոչվի Նա,
Քրիստոս պիտի կոչվի Նա,
Ու կտանի Նա մարդկանց
Մահից դեպի կյանք։ (2)

     Ուրախացե՛ք դուք, ո՛վ մարդիկ,
     Հիսուսն է աշխարհ եկել,
     Ուրախացե՛ք դուք, ո՛վ մարդիկ,
     Մեզ համար Փրկիչ է ծնվել։

2. Լուսնկա մի գիշեր էր,
Երբ ծնվեց Լուսո Որդին,
Երկնքում աստղ փայլեց,
Լույս փայլատակեց: (2)
Հայտնվեց հրեշտակը
Մի քանի հովիվների.
«Ավետիս եմ բերում Ձեզ՝
Հիսուսն է ծնվել»։ (2)

3. Աստված մեզ այնպես սիրեց,
Որ Իր Որդուն ուղարկեց՝
Որ ազատի մեզ մեղքից,
Ու փրկի մահից: (2)
Դե, հիմա եկե՛ք, մարդի՛կ,
Ցնծացեք, Աստծո որդիք,
Փառաբանենք մեր Աստծուն՝
Փրկիչ է ծնվել (2)։