Որոնում

427

Աղավնին է,ալելուիա,
Իջնում է ցած, ալելուիա,
Լույս թևերով, ալելուիա,
Օվսաննա։

1. Երկինք բացվեց, ու լույս իջավ,
Աստծո աչքը մեզ ջերմ ժպտաց,
Մխիթարիչ Տերն ուղարկեց
Ու զորությամբ՝ յուղով, յուղով օծեց։

2. Այսօր իջիր, որ սրբանանք,
Մխիթարվենք ու զորանանք,
Անձեռագործ տաճար դառնանք,
Իջիր Հոգի, որ Քեզ  միանանք։

3. Սուրբ տաճարը մաքուր պահենք,
Հոգու ձայնին հնազանդվենք, լսող լինենք,
Խորհուրդ առնենք, լսող լինենք,
Որ սուրբ կյանքը սիրով, սիրով ապրենք։