Որոնում

432

1. Գարուն կբացվի, ձյունը կհալվի,
Ձմռան ցուրտ քամին հեռու կքաշվի,
Բայց եթե չունես դու Տեր Հիսուսին,
Գարնան անուշ արևը անգին
Չի կարող վանել սրտիդ ցուրտ քամին։

      Հավատա՛ Տեր Հիուսին,
      Հավատա՛ ճշմարիտ լույսին,
      Գարուն կբացվի, ձյունը կհալվի,
      Սիրահար սիրտդ «Հիսուս» կկանչի,
      Եվ սրտիդ վախը անհետ կկորչի։

2. Գողգոթա` խաչի մոտ դու արի,
Մահվան ցուրտ քամին հեռու կփախչի,
Եվ Աստված սիրով սիրտդ կլցնի,
Դեպի կապուտակ երկինք կտանի,
Որտեղ մեր կյանքի արևն է բարի։