Որոնում

434

1. Անսահման սեր է Քո սերը, Հիսուս,
Մարդկային լեզուն չի կարող պատմել,
Հրաշք է գործում Քո սերն, իմ Հիսուս,
Որ այս մտքիս երբեք չի հասնում:
Սերդ երբեք չի նախանձում, Հիսուս,
Սերդ չունի իր մեջ հպարտություն,
Երկայնամիտ է սերդ ու քաղցր է,
Իրենը չի փնտրում, չի բարկանում։

Սերդ երբեք չի վերջանա,
Սերդ մնում է հավիտյան,
Հավերժական սեր ես Դու, իմ Տեր:
Աստված սեր է, Հիսուս սեր է։

2. Մարդացար Դու մեզ համար, Հիսուս,
Մեզ սիրելով, Տեր, Դու աշխարհ եկար,
Սիրո ծնունդ ես՝ Քո Հայրը սեր է,
Այդ պատճառով աշխարհ ուղարկեց։
Սերդ տարավ Քեզ դեպ Գողգոթա,
Սիրուց էր, որ Դու արյուն հեղեցիր
Եվ հավիտյան նստեցիր Քո Հոր աջում,
Որպես Բարեխոս, սիրո Թագավոր։