Որոնում

443

1. Փառք Քեզ, ո՛վ Տեր Հիսուս, Աստված մեր,
Սուրբ Հոգիդ ավետիս է բերել
Եվ սուրբ երկնային սիրով ողողված՝
Հրեշտակների երգն է բերել։

      Ալելուիա՜, (3)
      Հիսուսը սեր է մեզ բերել։

2. Երկնային փառքի անմահ վկաներ,
Հիսուս իմ Փրկչի սուրբ հրեշտակներ,
Ինչ լավ կլինի միասին, մեկտեղ
Փառք տանք մեր Աստծուն, սերը վայելենք։