Որոնում

444

1. Տեր Հիսուսին սիրեցի,
Ամբողջ կյանքս տվեցի,
Որ լինեմ սուրբ, անարատ,
Գթած, ներող, ողորմած։

     Խավար սիրտս լուսացավ,
     Աստծո փառքը երևաց,
     Եվ սրտիս դուռն էլ բացվեց,
     Տիրոջ սիրուն հանդիպեց։

2. Հիսուս Փրկիչն հայտնվեց,
Կարծր սիրտս փշրվեց,
Փափագելով ցանկացա
Իմ Հիսուսին միանալ։

     Սիրո գետեր բխեցին
     Իմ Օրհնյալի շուրթերից,
     Քաղցր խոսքը Հիսուսի
     Եղավ ապավեն կյանքիս։