Որոնում

455

1. Ողջ տիեզերքում չկա այլ Աստված, ալելուիա՜,
Դու ես միակ կենդանի Տեր Աստված, ալելուիա՜,
Քո զորությամբ ենք առաջնորդվում,
Դու ես փրկության մեզ տանում։

     Ալելուիա՜, օվսաննա՜,
     Փառաբանություն Քեզ, Հայր Եհովա։

2. Սերն ու Լույսն ես այս կյանքի, ո՛վ Աստված,ալելուիա՜,
Վեմն ես ճշմարիտ մեր ճանապարհի, ալելուիա՜,
Հավատքի կյանքով պիտի ապրենք,
Որ սուրբ խորանումդ բնակվենք։

3. Պիտի պատմենք Քո մասին, Հայր Աստված, ալելուիա՜,
Տարածենք խոսքդ սուրբ, աստվածային, ալելուիա՜,
Մեր աղոթքներում հարատևենք,
Որ օրհնությունդ վայելենք։