Որոնում

457

1. Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին
Սաստիկ քամու պես վար իջավ,
Երևացին լեզուներ կրակի,
Ու նստեց ամենքի վրա։
Եվ բոլորը Սուրբ Հոգով լցվեցին,
Խոսեցին ուրիշ լեզուներ`
Փառաբանելով Տիրոջը բարձրաձայն,
Քարոզելով մեծ քաջությամբ։

     Ե՛կ, ով Սուրբ Հոգի,
     Կարիքդ ունենք,
     Լցրու մեզ կրակով
     Եվ Քո զորությունով։
     Օրերը չար են,
     Չար և խավար:
     Ե՛կ, ով Սուրբ Հոգի,
     Լցրո՛ւ մեզ կրակով։

2. «Եվ կլինի, որ վերջին օրերում
Իմ Սուրբ Հոգին Ես կթափեմ
Ամեն մարմնի վրա, որ ծարավ է,
Փափագում է ներկայությանս։
Գնացեք և վկայեք աշխարհին,
Պատմեցեք Իմ սիրո մասին,
Թե խաչվել եմ և տվել կյանքը Իմ,
Որ ազատեմ ձեզ մահվանից»։