Որոնում

459

1. Ծնվեցիր, եկար աշխարհ մարմնով,
Որ կատարես կամքը մեր Սուրբ Հոր,
Որ ողջ մարդկության մեղքը Դու վերցնես,
Որ դեպի Հայրը մեզ ճամփա բացես։

     Եվ ո՞վ կարող էր Քեզանից բացի
     Գառան հեզությամբ գամվել այն խաչին։
     Դու խաչին գամված՝ խնդրեցիր Հորից,
     Որ ների մեղքերն Քեզ խաչողների։
     Հա՜յր, ողորմեա՜ (3). ողորմեա՜ (2)։

2. Տե՛ր, երբ գամեցին Քեզ խաչափայտին
Ու սուր գեղարդով կողդ խոցեցին,
Կյանքի աղբյուրը բխեց Քո կողից,
Որ մեզ մաքրում է բոլոր մեղքերից։

3. Համբարձվեցիր Դու երկինք՝ Հորդ մոտ,
Եվ ուղարկեցիր Սուրբ Հոգուն մեզ մոտ,
Ու հիմա, նստած Հորդ աջ կողմում,
Բարեխոսում ես և մեզ ազատում։

Youtube ♪♫ ➤