Որոնում

46

1. Աստված ողորմած, ինծի ողորմե,
Անհուն գթությամբդ իմ մեղքս քավե,
Ամեն հանցանքէս լվա, զիս մաքրե
Եվ իմ մեղքերէս, ով Տեր, զիս սրբե։

2. Քանզի հանցանքներս հայտնի են ինծի,
Մեղքս ալ միշտ աչքիս առջև կկայնի,
Միայն Քեզի դեմ ես մեղանչեցի
Ու մեծ չարություն առջևդ գործեցի։

3. Մաքրե ա րյունովդ, որ ես սրբանամ,
Ձյունեն ավելի ճերմակ ես ըլլամ,
Ամեն մեղքերես Դուն զիս ազատե,
Մխիթարությամբդ ուրախ զիս ըրե։

4. Ով Տեր, ներսիդիս սուրբ սիրտ ստեղծե,
Ինծի նորոգված հոգի մը շնորհե,
Զիս Քու երեսեդ բնավ մի ձգեր
Ու Քու Սուրբ Հոգիդ ինծմե մի առներ։

5. Քանզի, ով Տեր, Դուն զոհեր չես կամիր
Եվ ողջակեզներ բնավ չես հավնիր,
Տերոջ հավնած զոհն կոտրած հոգին է,
Խոնարհ սրտին սերն Անոր հաճոյ է։