Որոնում

460

1. Տե՛ր, Դու փրկեցիր ինձ դաժան մահից,
Ձեռքդ մեկնեցիր, հանեցիր ճահճից,
Դու ողորմեցիր ինձ պես ոչնչին
Ու ցույց տվեցիր ճշմարիտ ուղին։

2. Քո ողորմությունը մեծ է, Տե՛ր Աստված,
Իմ անձը դարձավ մի տաճար սրբված,
Մտիր սրտիս մեջ՝ ապրիր, սուրբ Աստված,
Ու մաքրիր սիրտս՝ պղծությամբ լցված։

3. Քեզ պիտի պաշտեմ իմ ամբողջ կյանքում,
Քո մասին երգեմ սաղմոսներ բազում,
Տե՛ր, Քո մեծ փառքը պիտի քարոզեմ
Եվ Քո սուրբ ճամփան շատերին հայտնեմ։

4. Քո աջը թող միշտ հովանի լինի,
Սիրտս փափագով ու սիրով լցվի։
Դու անօրենից ինձ հեռու պահիր,
Թող սուրբ անունդ միշտ փառավորվի։