Որոնում

461

1. Երբ որ Տիրոջ ձայնը լսեք,
Ձեր սրտերը մի՛ խստացրեք,
Ապաշխարե՛ք, դարձի՛ եկեք
Եվ արժանի պտուղ բերե՛ք։

2. Սիրե՛ք Տիրոջն ամբողջ սրտով,
Ամբողջ հոգով, ամբողջ մտքով
Եվ միշտ հիշեք, թե արդյոք ո՞վ
Գնաց խաչին հոժար կամքով։

3. Թող Տերն լինի ձեզ պահապան:
Ու ամեն ժամ, ամեն վայրկյան
Ձեզ հետ է Տեր Հիսուս արքան՝
Թագավորը մեր հավիտյան։

4. Եվ թե Տիրոջ ճամփով քայլեք
Ու մեղքերից ապաշխարեք,
Անկեղծ, անկեղծ ասում եմ ձեզ՝
Հիսուսի հետ հավերժ կապրեք։