Որոնում

463


1. Էլ ետ մի՛ նայիր, երբ դարձար արդեն
Հլու-հնազանդ ծառա Քրիստոսի,
Էլ ետ մի՛ նայիր, երբ տեսար արդեն
Անսահման սերը Միածին Գառի։

     Դո՛ւ, որ լսեցիր ձայնը Հիսուսի,
     Անկեղծ եմ ասում, էլ ետ մի՛ նայիր,
     Ինչո՞ւ ետ նայել, երբ քո առջևում
     Կենաց պսակն է արդեն երևում։

2. Էլ ետ մի՛ նայիր անառակ կյանքիդ,
Որ ապրել ես դու առանց Հիսուսի,
Էլ մի՛ հետևիր այն պիղծ մտքերին,
Որ դրդումներն են չար սատանայի:

     Եվ ասպարեզում վազողի նման
     Միշտ առա՛ջ անցիր, ով ի՛մ բարեկամ,
     Անցած ճամփեքին հայացք մի՛ ձգիր,
     Եվ Աստծո սուրբի խաչին միշտ նայի՛ր:
Youtube ♪♫ ➤