Որոնում

466

1.Սուրբ Խոսքդ, Տեր, ինձ կսփոփե
Իմ սուգերես` երգի նման,
Եվ լույս խինդով մը կճահե
Արևուն պես վախերս մահվան:

            Ինձ կտանի անմահության,
            Հաղթանակի, հաղթանակի:           

2.Խոսքդ կայուն ինձ կազատե
Շղթաներես` հրաշքի նման,
Ու վերքերես կբժշկե
Ինձ, վերջապես, սերդ բալասան:

3.Խոսքդ հզոր զրահներով
Կզինե զիս դժոխքին դիմաց
Եվ զերդ դրոշ` աչքերուս մեջ
Ու հոգիիս` բացված, վառված: